211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:36 23-11-2018

Կառավարության անդամները կարող են համատեղել քարոզչության գործընթացը ծառայողական պարտականությունների կատարման հետ. Է. Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է այն մասին, թե ինչու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պարտավոր չի գտնվել արձակուրդում: Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, և ստանալով բացասական պատասխան՝ լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։ Եվ այսպես. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի (Պատգամավորի թեկնածուների կարգավիճակը) 2-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Ինչը նշանակում է, որ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը պետք է գտնվեն չվճարվող արձակուրդի մեջ, ի տարբերություն՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների, որոնց համար սահմանված է բացառություն, որի համաձայն՝ վերջիններս նշված ժամանակահատվածում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Իսկ նման ցանկություն չունենալու դեպքում նրանք կարող են ստանալ օրենքով իրենց հասանելիք արձակուրդը»։

Նմանատիպ նյութեր