Ժնևի համալսարանի հայազգի մեծանուն շրջանավարտների մասին գիրք է հրատարակվելու
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Ժնևի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվ Ֆլյուկիգերի հետ:
Կողմերը քննարկել են երկու համալսարանների միջև կրթական ծրագրերի իրականացման մանրամասները և գիտական ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման արդյունքներով Արմեն Դարբինյանը և Իվ Ֆլյուկիգերը պայմանավորվել են Ժնևի համալսարանի հայազգի մեծանուն շրջանավարտների մասին գիրք հրատարակել, որը նվիրված է լինելու Ժնևի համալսարանի 460-ամյակին:
Այցելության ընթացքում ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը հանդիպել է նաև Ժնևի համալսարանի միջազգային դեպարտամենտի աշխատակից Նունե Նիկողոսյանի հետ: Արմեն Դարբինյանի խոսքով՝ հայ-շվեյցարական համալսարանական համագործակցության ավանդույթները վստահելի ձեռքերում են և երկկողմ արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
[b]
ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]