Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Արմեն Խ.-ն, որը հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]