Հաշվի առնելով, որ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ խաղերին ներկա չէին լրագրողներ Հայաստանից, ինչի պատճառով նրանք հնարավորություն չունեցան իրենց հարցերն ուղղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը նախաձեռնել է Արմեն Գյուլբուդաղյանցի հանդիպումը լրագրողների հետ:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
Հանդիպման հիմնական թեման է Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները Ազգերի Լիգայի մրցաշարում:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայանան հանդիպմանն իրենց լրատվամիջոցի կողմից տրամադրված լրագրողական բեյջերով՝ հանդիպումից առնվազն 5 րոպե առաջ:
Առանց բեյջ կամ ժամը 13:00-ից հետո ներկայացած լրագրողներին հնարավորություն չի ընձեռվելու մասնակցել հանդիպմանը: