211652_close_icon
views-count701 դիտում article-date 13:46 23-11-2018

Առաջին անգամ տեսակապով միացումներ են կազմակերպվել Ուրուգվայի և Հնդկաստանի հայերի հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունը հայկական գաղթօջախների հետ մշտական կապ է պահպանում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Առաջին անգամ Սփյուռքի նախարարության պատմության մեջ տեսակապով միացումներ եղան Ուրուգվայի հայ համայնքի և Հնդկաստանի հայերի հետ, որոնք մեծ ոգևորություն առաջացրեցին համայնքներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա: Այս շարքը շարունակվում է: Տեսաժողովներ են տեղի ունեցել նաև Դոնի Ռոստովի հայկական համայնքի և Ֆրանսիայի «Հայասա» ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Մի քանի ամսից նախարարությունը կունենա նոր կայքէջ՝ կառուցված նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, գերժամանակակից հարթակի հիման վրա. նպատակն է հասանելի դառնալ աշխարհի բոլոր հայերին:

Նմանատիպ նյութեր