1918 դիտում
22:18 22-11-2018
Ֆեյսբուքում դարձյալ շատացել են այլակարծությունը անձնական վիրավորանքներով ճնշել փորձողները, քֆուրներով արտահայտվող ֆեյքերն ու ոչ միայն. Մենուա Հարությունյան
[b]Քաղաքագետ Մենուա Հարությունյանը գրում է[/b]. ֆեյսբուքում դարձյալ շատացել են այլակարծությունը անձնական վիրավորանքներով ճնշել փորձողները , քֆուրներով արտահայտվող ֆեյքերն ու ոչ միայն …
Եվ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական թիմերին պայքարել այս երևույթի դեմ, քանզի անկախ մեր քաղաքական հայանքներից մենք չպետք է թույլ տանք, որ հայհոյանքը դառնա նորմալ և սովորական երևույթ մեր առօրյաում, բոլորս պետք է գիտակցնեք, որ ֆեյսբուքում քիչ չեն նաև բարոյական և պարկեշտ մայրերն ու աղջիկները, քույրերն ու կանայք…
Մեզ համար դժվար չէ հայհոյանքով խոսելը կամ մի քանի ֆեյք պահելը , և դրանցով էլ մեր քաղաքական այլախոհներին՝ օրինակ Նիկոլին քրֆելը, բայց մենք գիտակցում ենք, որ չի կարելի քրֆել Նիկոլին, որովհետև մենք ցավ կպատճառենք նրա կնոջը , երեխաներին և ուզում եմ հավատալ , որ այս զգացողությունն ունեն կամ կունենան մյուս քաղակական գործիչներն ու ուժերը ևս , հակառակ պարագայում գոնե համացանցում գալիք ընտրությունների քարոզարշավը վեր է ածվելու քֆուր-քյաֆարի, անձնական վիրավորանքների քարոզարշավի :
Ինձ անձնական վիրավորանքներ հասցնողնրին համարել և շարունակում եմ համարել անբարոյականի լակոտներ և շարունակում եմ պնդել, որ լավ տղեն առավել ևս լավ տղու քույրը կամ մայրը , կինը կամ ընկերուհին չի կարող հայհոյել այն մարդուն, ում տեսակետը չի կիսում և առհասարակ հայհոյել համացանցում:
Մաղթում եմ բոլորիս գաղափարների, ծրագրերի ու տեսակետների քաղաքական պայքար , այլ ոչ քֆուր-քյաֆարով այլակարծություն լռեցնելու, պոպուլիզմով ու դեմագոգիայով սեփական ժողովրդին խաբելու …
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
23:29 02-02-2024
Իշխանությունը ավագանու անդամներին մանդատից զրկելով փորձում է լռեցնել այլակարծությունը․ «Ապրելու երկիր»
Այս բաժնից
907 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ