211652_close_icon
views-count2111 դիտում article-date 21:48 22-11-2018

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի թղթադրամները: Այնուհետև տեղի է ունեցել «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման արարողություն: Նամականիշը մարել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30000 տպաքանակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր