1725 դիտում
16:34 22-11-2018
Նախկին իշխանության ներկայացուցիչներին ներկայում պաշտոններ տալը նշանակում է, որ անցյալում շատ համակարգերում կոռուպցիա չի եղել. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին պաշտոններ տալով` ներկայիս իշխանությունն ընդունում է, որ այդ ոլորտներում համատարած թալան չի եղել: Այս մասին Շարմազանովն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Չենք մերժում, թե Հայաստանում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես որ ցանկացած երկրում: Բայց մեր նոր իշխանությունը… ասաց, թե համատարած թալանել են երկիրը, համատարած կոռուպցիա է եղել: Իսկ հնարավո՞ր է համատարած կոռուպցիա առանց բանակի, առանց նախագահի վերահսկողության ծառայության, առանց ԱԱԾ-ի, ոստիկանության: Եթե մի պետությունում կա համատարած թալան, ուրեմն այդ մարմինները պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ: Բայց հիմա նախկին վերահսկողության պետին, նախագահի վերահսկողության պետին, հարկայինի պետին նշանակել են շատ բարձր պաշտոնների: Եթե նշանակել են, ուրեմն այդ մարդիկ մաքուր են, ուրեմն կոռուպցիա չի եղել այդ համակարգերում»,-ասաց նա:
Հավելեց, որ եթե Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա:
«ԱԱԾ պետ նշանակել են Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ են արել, բայց Արթուր Վանեցյանը երկրորդական մարդ չի եղել, եղել է Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, ուրեմն, եթե նշանակել են, նա չի եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Երկրում չի կարող լինել համատարած թալան, եթե համատարած թալանի մեջ չեն բարձրաստիճան պաշտոնյաները»,- եզրափակեց Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
09:33 03-12-2023
Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը․ Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան