slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պարզաբանում քաղաքապետարանից. Դավթաշեն - Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով
211652_close_icon

Պարզաբանում քաղաքապետարանից. Դավթաշեն - Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով

views-count1814 դիտում article-date 20:24 21-11-2018
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի կառուցման նպատակն է բեռնաթափել Երևանի առկա փողոցների ցանցը՝ հնարավորություն տալով նվազեցնել խցանումները, երթևեկության ժամանակը, և որպես հետևանք՝ օդի աղտոտվածությունը: Այս ճանապարհահատվածի կառուցմամբ ուղիղ կապ է հաստատվում Եղվարդի խճուղու և Մ-1 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Հալաբյան և Չաուշի փողոցների միջև: Ճանապարհի կառուցման շնորհիվ էապես նվազելու են Մելքումով, Ֆուչիկի, Մարգարյան, Հալաբյան փողոցների ներկայիս բեռնվածությունը և առկա խցանումները, և որպես հետևանք, նվազելու է նաև երթևեկության տևողությունը: Վերոնշյալ խնդիրների լուծման առավելագույն արդյունավետության համար ճանապարհը նախագծվել է որպես անընդհատ երթևեկության մայրուղի (առանց լուսացույցային կառավարման)՝ հանդիպակաց երթևեկելի գոտիների տարանջատմամբ և երթևեկության անվտանգության բարձր չափանիշներով: Վերոհիշյալ նպատակների իրագործման համար Դավթաշեն-Աշտարակ հատվածը նախագծվել և կառուցվում է որպես անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, ընդ որում, ապահովվել է մուտք հատվող բոլոր փողոցներից, տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, երթևեկության առավելագույն ճկունություն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նախատեսվել է երկկողմանի հետադարձ կատարելու հնարավորություն։ Ճանապարհի գծանշումը իրականացվելու է լուսանդրադարձնող գծանշմամբ: Ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, սակայն դադարեցվել են Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Մինչև ճանապարհաշինարարական աշխատանքների սկիզբը իրականացվել են տարածքի բնապահպանական ուսումնասիրություն, հանրային լսումներ, կազմվել է համապատասխան բնապահպանական հաշվետություն, իրացվել են ճանապարհի անմիջական ազդեցության տակ ընկնող գույքը, որից հետո միայն մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկայումս ավարտական փուլում են: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի այն հատվածի համար, որտեղ առկա են հարակից տնատիրություններ՝ ուղիղ ելքով դեպի փողոց, կառուցվել է լրացուցիչ սպասարկման ճանապարհ՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով: Այն բնակիչները, որոնց կողմից բարձրացվել է անցումների առկայության խնդիրը, բնակվում են Դավթաշեն վարչական շրջանի հենց այս հատվածում: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով նախատեսված են հինգ հետիոտնային անցումներ, ևս մեկ անցում կլինի ճանապարհի անմիջական հարևանությամբ։ Անցումներից մեկը ստորգետնյա է, մեկը՝ վերգետնյա՝ վերելակով, իսկ մյուս չորսը՝ (3-ը՝ ճանապարհի երկայնքով, 1-ը՝ ճանապարհի անմիջական հարևանությամբ) ճանապարհի հետ նույն մակարդակի վրա՝ համապատասխան լուսանդրադարձնող գծանշմամբ: Ի դեպ, վերգետնյա անցումը կառուցված է այն հատվածում, որի անմիջական հարևանությամբ (մինչև այս ճանապարհահատվածի կառուցումը նույնպես) Մելքումով փողոցը կապված է եղել Դավթաշեն վարչական շրջանին: Այս միացումը նույնպես պահպանված է: Արդյունքում՝ Մելքումով փողոցը կապվել է Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետ: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը մաս է կազմելու Երևանի ճանապարհային ցանցի, իսկ մեքենաների թույլատրելի արագություն է սահմանվել 60 կմ/ժ-ը: Այսպիսով՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը ապահովում է ինչպես հետիոտների տեղաշարժը ճանապարհի մի մայթից մյուսը՝ ճանապարհի ամբողջ երկայնքով, այնպես էլ մեքենաների տեղաշարժը Եղվարդի խճուղու, Մ-1 միջպետական ճանապարհի, Հալաբյան ու Չաուշի փողոցների և հարակից երկրորդային փողոցների ու տնատիրությունների միջև: Հետիոտնային անցումների տեղադիրքը նշված է կից ներկայացվող հատակագծում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր