Արդյունաբերության ոլորտում 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն կա. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն ունի արդյունաբերության ոլորտում։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ տարբեր իրավիճակներում քննարկման փուլում է մոտ 500 մլն դրամի ներդրում Հայաստանում արտադրության ոլորտում։ Երբ մյուս տարվա ընթացքում դրանք բարեհաջող իրականանան, մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու։ Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, որոնք պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը»,- ասաց Փաշինյանը։