3281 դիտում
16:49 20-11-2018
Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս
Հայաստանում կան ստվերային աշխատավարձեր: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվապահությունում գրված է, որ աշխատողը ստանում է 80 հազար դրամ, սակայն իրականում ստանում է 160 կամ 200 հազար դրամ: Հիմա այսպիսի իրավիճակում չկա շահագրգռվածություն, որ իրական աշխատավարձը գործատուն ցույց տա: Մենք հիմա հարկային պահը համահարթեցնում ենք, որպեսզի շահագրգռենք մարդկանց իրական աշխատավարձերը գրանցելու համար: Կան երկրներ, որտեղ այս փորձը կիրառվել է, երբ եկամտահարկը իջել է՝ աշխատավարձերի պատկերը փոխվել է»,- «[url=https://www.armenpress.am/arm/news/955177.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երբ պատկերը հստակ կլինի, նոր պարզ կդառնա, թե ինչ քաղաքականություն իրականացնենք 80 հազար աշխատավարձ ստացողների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 տարում եկամտահարկի շեմն իջնելու է մինչև 20 տոկոս: Կուտակային կենսաթոշակների քաղաքականության արդյունքում արդեն մարդկանց աշխատավարձը որոշակի բարձրացրել ենք: Նա նշեց, որ հարկային քաղաքականության արդյունքում նախատեսում են 50 մլրդ դրամ թողնել մարդկանց գրպանում:
Նմանատիպ նյութեր
3572 դիտում
16:59 25-03-2015
Նավթի գինը կիջնի մինչև 20$. Bloomberg Intelligence
1036 դիտում
18:42 08-09-2014
Ուկրաինան առաջիկա հինգ տարում կարող է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները. Յացենյուկ
1776 դիտում
18:22 06-12-2016
Առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան
Այս բաժնից
1081 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
862 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International