Նավթի գինը կիջնի մինչև 20$. Bloomberg Intelligence
Այնպիսի գործոնների ամբողջությունը, ինչպիսիք են նավթի արդյունահանումը, նրա սպառման ծավալների կրճատումը և նավթային պահուստարանների լցվելու արագ տեմպերը, կարող են բերել նավթի համաշխաևրհային գների՝ մինչև 20 դոլարի անկում: Նման կարծիք ու համոզմունք են հայտնում Bloomberg Intelligence գործակալության փորձագետները:
Վերջիններս համոզված են, որ նավթի համաշխարհային գներն առաջիկա ամիսներին կընկնեն: Ըստ նրանց՝ գլխավոր խնդիրները մնում են նավթի չափազանց շատ մեծ ծավալի արդյունահանումը և նրա սպառման կրճատումը:
Ներկա պահին նավթի պաշարները վերջին 10 շաբաթվա ընթացքում ռեկորդային չափերի են հասել: Իսկ ԱՄՆ-ում օրական 1 մլն-ից մինչև 2 մլն բարել նավթի կուտակում է գրանցվում, և այդ անհավասարակշռությունն արդեն իսկ լուրջ վտանգ է ներկայացնում: Եթե նավթի պաշարների ծավալը շարունակի մեծանալ, ապա, ինչպես պնդում են փորձագետները, նավթի գնանկումը, առաջին հերթին, կհարվածի ներմուծման ոլորտին, իսկ հետո կհանգեցնի ԱՄՆ-ում նավթի արդյունահանման զգալի կրճատման: