3481 դիտում
19:16 19-11-2018
Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել. տնօրեն Ռուբեն Խաչատրյան
Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները:
«[url=https://armenpress.am/arm/news/955045.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս մասին ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: «Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբրի արյան մեջ:
Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը:
Ի պատասխան հարցին՝ աշխատակիցներն արդյո՞ք ներգրավված են, և այդ դեպքում կա՞ դիտավորություն, այգու տնօրենն ասաց. «Աշխատակիցներ ներգրավված են, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դիտավորություն կա, դա հաստատ է»:
Խաչատրյանը նկատեց, որ իր նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրում, ալիք է բարձրանում կենդանաբանական այգու տնօրենին փոխելու համար: «Ամեն անգամ նման ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ: Բոլոր կետերը զրպարտանքներ են»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով:
Նախաքննական մարմինը քննչական գործողություններ է իրականացնում զեբրի անկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1168 դիտում
10:53 23-10-2014
Հերթական թունավորումը՝ Երևանում. 3-ամյա երեխայի վիճակը գնահատվում է միջին ծանրության
3640 դիտում
22:27 09-09-2014
Առյուծն՝ ընդդեմ զեբրի. տեսանյութ
Այս բաժնից
727 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
883 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
916 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները