1723 դիտում
09:15 19-03-2015
Ես պատրաստ չէի ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխություններ. Ժ. Լիպարիտյան. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ թերթի հետ զրույցում 1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը` ներկայացնելով այն վտանգները, որոնք պարունակում է Հայոց ցեղասպանության հռչակագիրը, ասել է, ինքը պատրաստ չէր ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող, մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները:
Նա նշել է, որ հայ ժողովուրդն իր անկախությունը կառուցել է՝ պայքարելով Ռուսաստանի ստեղծած-պարտադրած ԽՍՀՄ-ի ու նրա տիրապետության դեմ։
Ժ. Լիպարիտյանը ընդգծել է, որ մենք այնպես ենք խոսում ու այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որ կարծես Թուրքիայից ենք բաժանվել։ Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին:
Դիվանագետի գնահատմամբ` մեր քաղաքական մտածելակերպը, հետևաբար՝ նաև Ցեղասպանության հռչակագրի իմաստն ու հետևանքները չենք կարող հասկանալ ու գնահատել, եթե ինքնորոշման կորստի ու Ցեղասպանությանը տված դերի միջև օրգանական կապը չտեսնենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
11:31 02-04-2015
Ադամ Շիֆը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում 1 ժամ ընթերցելու է Հայոց ցեղասպանության զոհերի անունները
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1279 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»