2954 դիտում
11:02 19-11-2018
Իրանի հետ գործարքը Մերձավոր Արևելքի կայունության գործոններից մեկն է. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Իրանի հետ կնքված միջուկային գործարքը Մերձավոր Արևելքի կայունության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Ինպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը Թեհրան կատարելիք իր այցի նախաշեմին։
Վերջինս այսօր ժամանելու է Թեհրան, որտեղ բանակցություններ կանցկացնի իրանցի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ։
«Իրանական միջուկային գործարքը մնում է Մերձավոր Արևելքի կայունության կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը բացառում է Իրանի միջուկայնացման սպառնալիքը»,- ասել է Հանթը՝ հավելելով, որ համաձայնագրի պահպանման համար անհրաժեշտ է նրա դրույթների 100-տոկոսանոց կատարում:
Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան իր կողմից գործարքին կհետևի այնքան ժամանակ, քանի դեռ դա անում է Իրանը։
Նմանատիպ նյութեր
3738 դիտում
12:11 28-01-2015
Իրանի հետ գործարքը միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկ կտա ողջ Մերձավոր Արևելքում. Նեթանյահու
930 դիտում
11:30 15-05-2015
Կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է. Տարոն Մարգարյան
784 դիտում
19:55 07-08-2023
Բազմակարծությունը հասարակության առաջընթացն ապահովող գործոններից մեկն է․ Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
1207 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1573 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1084 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել