211652_close_icon
views-count2321 դիտում article-date 18:09 17-11-2018

ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նոյեմբերի 15-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6)՝ ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածներում իրականացվող շինաշխատանքների ընթացքը։ Վազգեն Պետրոսյանը հանդիպման սկզբում ներկայացրել է օրերս Վրաստան կատարած գործուղման ընթացքից մանրամասներ, որոնք մասնավորապես վերաբերում էին Վրաստանում ասֆալտբետոնե ծածկով կառուցված ճանապարհների որակին, դրանց ձմեռային սպասարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1 հատվածում կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության կողմից թերությունների վերացման գործընթացին։ Արծարծվեցին Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներում իրականացված աշխատանքների ծավալները, ֆիզիկական առաջընթացը։ Ներկայացվեցին նաև Մ6 միջպետական ավտոճանապարհի երկրորդ հատվածում այս պահին կատարվող աշխատանքները։

Նմանատիպ նյութեր