Ով կլինի Սնանկության գործերով դատարանի նախագահը. թեկնածուները երկուսն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ կձևավորվի այն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին դատական համակարգում քննարկում են նաև նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը և Գարիկ Ավագյանը, իսկ թե ի վերջո ով կդառնա դատարանի նախագահ, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ահա Գարիկ Ավագյանը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]