211652_close_icon
views-count2987 դիտում article-date 14:10 16-11-2018

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները: Ամենաբարձր վճարը 1 րոպեի համար սահմանել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները: «Արմենիա»-ն 1 րոպե եթերաժամանակի համար սահմանել է 100 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագին, «Շանթ»-ը ևս յուրաքանչյուր 1 րոպեի համար 100 հազար դրամ սակագին է սահմանել յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-20:00-ն ժամանակահատվածում: Այս երկու հեռուստաընկերություններից հետո մյուսների համեմատ հաջորդ բարձր սակագինը սահմանել է «Հ2»-ը: Հայկական երկրորդ հեռուստաալիքը շաբաթվա առաջին վեց օրերին ժամը 18:00-24:00-ն և կիրակի օրերին ժամը 10:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել է 60 հազար (ներառյալ՝ ԱԱՀ-ն), իսկ հեռուստաընկերության եթերաժամային մյուս գոտում ցանկացած 1 րոպեի համար` 30 հազ. դրամ սակագին (ներառյալ՝ ԱԱՀ-ն): «Առաջին ալիք» հեռուստածրագիրը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) այս ցուցակում չորրորդն է` նախընտրական քարոզչության համար տրամադրվող յուրաքանչյուր 1 րոպե եթերաժամանակի համար սահմանված 48 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն): Նրան փոքր տարբերությամբ հաջորդում է «Ա -Թիվի» հեռուստածրագիրը` 40 հազար դրամով (ներառյալ՝ ԱԱՀ-ն): «Կենտրոն» ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները յուրաքանչյուր օրվա ընթացքում 18:00-24:00-ն ժամանակահատվածում յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանել են համապատասխանաբար 24 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) և 25 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սակագները: Ցանկում ներկայացված մնացած հեռուստածրագրերն ու հեռուստաընկերությունները համեմատաբար և զգալիորեն զիջում են իրենց սահմանած սակագնի գումարային չափով: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: Տվյալները վերցված են ԿԸՀ պաշտոնական կայքից:

Նմանատիպ նյութեր