ՄԻՊ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հավելեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, իսկ հաջորդ շաբաթ ՄԻՊ աշխատակազմը խմբի գործունեության մասին հայտարարությամբ հանդես կգա։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում աշխատելու ենք շուրջօրյա»,–ասաց Ա. Թաթոյանը ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու լրագրողների ու դիտորդների իրավունքներին։