Արթիկ քաղաքի և մի շարք գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի. Վեոլիա Ջուր
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Նորաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Սպանդարյան, Մեղրաշեն, Գետափ, Անուշավան, Փանիկ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]