4844 դիտում
12:05 16-11-2018
Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»
Հայաստանի պետական կամերային երգչախումբը նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»: Համերգային երեկոյի ընթացքում կոլեկտիվը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Ռոբերտ Մլքեյանը նշում է՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Այս անգամ էլ որոշել են ունկնդրին ներկայացնել Ամիրխանյանի սիրված երգերը՝ հեղինակի նվագակցությամբ և բոլորովին նոր մեկնաբանությամբ: Մլքեյանի խոսքով՝ հետագայում ցանկանում են Ամիրխանյանի երգերը ներկայացնել նաև երգչախումբ-նվագախումբ համադրությամբ:
«Այս գործերը ստեղծվել են տարիների ընթացքում և մեծ նստվածք են թողել բազում ունկնդիրների մոտ: Դրանք ծնվել են, որովհետև չէին կարող չծնվել: Հնչելու են 20-25 երգեր, օրինակ՝ «Երազ իմ երկիր հայրենի», «Քեզ հետ, իմ սեր», «Բալենի», «Կարոտ», «Անանձնություն» և այլ գործեր: Ժամանակ առ ժամանակ ես ցանկանում եմ հաշվետու լինել, ներկայանալ ունկնդրին իմ արած գործերով: Ինձ համար շատ կարևորը շփումն ունկնդրի հետ»,-նշում է Ռոբերտ Ամիրխանյանը:
Կոմպոզիտորը բարձր է գնահատում Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ համագործակցությունը: Փաստում է՝ երգչախումբը բարձր կատարողական վարպետության կոլեկտիվ է, իսկ Ռոբերտ Մլքեյանը բարձր գեղագիտական արժանիքներ կրող արվեստագետի փայլուն օրինակ է:
Նմանատիպ նյութեր
3693 դիտում
21:25 16-12-2016
«Ամանորին ընդառաջ» խորագրով համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի հին և նոր երգերը
7309 դիտում
13:04 14-02-2020
«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի ճանաչված երգերի խմբերգային մշակումներ
Այս բաժնից
880 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
502 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
739 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել