Տարոն Մարգարյանն ազատ տեղաշարժի իրավունքով մեկնել է Մոսկվա․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ համացանցում հայտնվել են Տարոն Մարգարյանի լուսանկարները, որոնք ուղեկցվում են հետևյալ գրառմամբ. «Երեկ Տարոն Մարգարյանը մեկնեց Մոսկվա: Ըստ լուրերի՝ մշտական բնակության: Շերեմետևո օդանավակայանում՝ էկոնոմ կլաս»:
Նախկին քադաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը, մեկնաբանելով այդ լուսանկարներն ու տեղեկությունները, նշեց. «ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի, ինչը բնավ չի նշանակում, որ տվյալ տեղաշարժը կարելի է դիտարկել որպես երկրից ընդմիշտ հեռանալ կամ այլ երկրում մշտական բնակություն հաստատել: Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու ապրելու է Երևանում»: Թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով է Տարոն Մարգարյանը մեկնել Հայաստանից, Գևորգյանը չմանրամասնեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]