Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:[/b]
Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:
[color=#CC0000][b]Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b][/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [/b]