Ինչ են ակնկալում Եվրոպայում Հայաստանի ընտրական գործընթացներից․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումներին և սպասում ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքին ու ներքաղաքական կյանքի կայունացմանը: Ըստ նրա, Եվրոպայում մասնավորապես հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հայաստանի և Եվրամիության օրակարգում: Զաշտովտի խոսքով, այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են տեղի ունենում, մշակվում, և այլն:
«Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի, հետաձգումներ չլինեն, քանի որ դրանք կարող են կիսատ թողնել սկսված կարևոր գործընթացները Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Եվրամիության համար կարևոր են ժամկետները, դրանց պահպանումը, երբ դրանք խախտվում են, լուրջ խնդիրներ են առաջանում: Հուսանք, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա»,- ասաց Զաշտովտը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]