Ալիևը զարմանում է, որ դժգոհությունները ներկայացվում են միայն Բելառուսին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մինսկի և Բաքվի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ հանդիպմանը: «Ոչ պակաս կարևոր գործոն է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը: Մենք ռազմական տեխնիկա ենք ձեռք բերում Բելառուսից և շատ գոհ ենք որակից ու ցուցանիշներից: Հայաստանում դա «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, ինչը չափազանց զարմանալի է, քանի որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Բելառուսից: Ադրբեջանի ռազմատեխնիկայի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ծավալի ռազմատեխնիկա է ձեռք բերում Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից, «ուստի զարմանալի է, որ դժգոհություններ ներկայացվում են բացառապես միայն Բելառուսին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]