slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի պետնախարարը հանդիպել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին
211652_close_icon

Արցախի պետնախարարը հանդիպել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին

views-count3408 դիտում article-date 13:35 14-11-2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարևորել է ընկերության՝ ցարդ կատարած ներդրումներն Արցախի էներգետիկ ոլորտում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրին, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։ Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հանդես բերել։ Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։

Նմանատիպ նյութեր