1441 դիտում
20:26 13-11-2018
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության ձեւավորումն ու զարգացումը։ «Երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, զբոսաշրջիկների փոխայցելությունների աճի պայմաններում իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը էապես կարեւորվում է։
Արդյունավետ փոխգործակցությունը կարեւոր նախապայման է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Հայկ Գրիգորյանը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային իրավական օգնության մասին միջնորդությունների սեղմ ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը։
Դեսպան ալ Կասիմին փաստել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում զարգացնելու, ընդլայնելու հարցում եւ արձանագրել, որ իրենց քաղաքացիների շրջանում ևս նկատվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճ։
Դեսպանը նշել է, որ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ դիտարկելով այն որպես անվտանգ երկիր եւ այս համատեքստում իր կողմից ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել Հայաստանի ու ԱՄԷ-ի իրավապահ , մասնավորապես քննչական մարմինների միջեւ առավել սերտ փոխգործակցության ձեւավորմանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ նոր ուղղություններն ու ձեւաչափերի վերաբերյալ առաջարկները։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
17:12 30-07-2014
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
1930 դիտում
19:44 22-09-2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1200 դիտում
19:00 06-05-2022
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»