1924 դիտում
18:48 13-11-2018
Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, մեր երկրի մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։
Կողմերն ընդգծել են մշակութային և կրթական համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը։
Հանրապետության նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նշելով, որ դրանցից շատերն այսօր գտնվում են բավականին անմխիթար վիճակում՝ նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
955 դիտում
15:35 14-01-2017
Վարչապետի մոտ քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
13227 դիտում
16:37 06-12-2017
«Քոչարի»-ն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության արժեքների ցանկում
Այս բաժնից
508 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա