6086 դիտում
12:09 19-04-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին տեսակցության եկած քաղաքացու հանձնուքում հայտնաբերվել են արգելված դեղապատիճներ
Ապրիլի 18-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ի անվամբ քաղաքացի Գ. Դ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում ջեմի միջից հայտնաբերվել և առգրավվել է 17 հատ դեղապատիճ՝ ընդհանուր 14.3 գր քաշով:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2973 դիտում
18:26 20-05-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին կարճատև տեսակցության եկած անձի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված
18278 դիտում
12:56 25-08-2018
«Նուբարաշեն» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացու անդրավարտիքի միջից հայտնաբերվել է 30 հատ 100 ԱՄՆ դոլար