Աննա Նաղդալյանը՝ դեկտեմբերին Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:
Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Միլանում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին, Աննա Նաղդալյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ՝ հենց ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ, կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը, ըստ կարգի, դրա մասին կտեղեկացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ այս հարցով երբևէ չի եղել որևէ հանդիպում կամ բանակցություն, որի մասին հանրությունը չի տեղեկացվել: «Երբ հաստատվի, մենք ըստ կարգի դրա մասին կտեղեկացնենք»,- եզրափակեց Նաղդալյանը: