Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/12/Jigarkhanyan/2842564]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:
Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/12/Jigarkhanyan/2842564]այստեղ[/url]