211652_close_icon
views-count891 դիտում article-date 13:09 03-10-2015

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլեւ խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թեւավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց կերպավորումը` համոզիչ, հանդիսատեսի հետ կապը` անմիջական: Այս ամբողջականության մեջ Դուք ստեղծել եք կինոյի ու թատրոնի Ձեր ժամանակահատվածը եւ արվեստասերի հիշողության դաշտում ամրագրել Ջիգարխանյան դերասանի ու ռեժիսորի Ձեր տեսակը, որը ժողովրդական է ու երկարակյաց, հիշվող ու հիշեցնող, ապրող ու ապրեցնող: Այդ տեսակը շարունակվում է Ձեր ղեկավարությամբ արդեն շուրջ 20 տարի գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որտեղ ջիգարխանյանական մթնոլորտ է, ջիգարխանյանական միջավայր, որտեղ դերասանները ջիգարխանյանական վարպետության դասեր են ստանում, իսկ հանդիսատեսը` վայելում այդ վարպետության արգասիքը: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ բարօրություն»:

Նմանատիպ նյութեր