3383 դիտում
17:48 12-11-2018
Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար
ԱՀ նախագահին ներկայացրել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտների գծով պլանավորվել է 112 միլիարդ 300 մլն դրամ գումար, իսկ ծախսերի գծով՝ շուրջ 111 միլիարդ դրամ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 12-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Նա նշել է, որ բյուջեի պրոֆիցիտը (խմբ.՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 1,3 մլրդ դրամ, որն աննախադեպ է ԱՀ-ի համար:
«Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ: Սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
715 դիտում
12:22 13-07-2023
2023-ի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները գերակատարվել են 50 մլրդ դրամով. ֆինանսների նախարար
1291 դիտում
15:35 14-07-2021
Տոկիոյի խաղերը հեռարձակման ծավալով կգերազանցեն նախորդ բոլոր օլիմպիական ստուգատեսները
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում