211652_close_icon
views-count39094 դիտում article-date 23:25 10-11-2018

Կայացավ քիքբոքսինգի միջազգային խոշոր մրցաշար՝ նվիրված Երևանի 2800-ամյակին. չեմպիոնների թվում էր նաև քառօրյա պատերազմի ակտիվ մասնակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան և «Արսենալ» մարզական ասոցիացիան՝ եդերացիայի բարձր հովանու ներքո կազմակերպեցին Երևանի 2800-ամյակին նվիրված քիքբոքսինգի մրցաշար: Մրցաշարը տեղի ունեցավ Երևանի «Դինամո» մարզադահլիճում: Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 200 մարզիկ, այդ թվում՝ Երևանից, Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Առաջին անգամ մրցաշարում պրոֆեսիոնալ մենամարտեր տեղի ունեցան, որոնց արդյունքներով մարզիկները Քիքբոքսինգի միջազգային պրոֆեսիոնալ լիգայի կողմից պարգևատրվեցին տիտղոսներով: Առաջնությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարարը, վարչական շրջանների ղեկավարներ: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Արիստակես Մարկոսյանը: Վերջում մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով: Պարգևատրումը կատարեց ֆեդերացիայի նախագահ Գ. Հայրապետյանը: Նշենք, որ արցախյան քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Լյով Ավագյանը Պրոֆ-ֆուլ ոճում գրավեց 1-ին տեղը և դարձավ չեմպիոն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 309+
309+

Նմանատիպ նյութեր