Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել պաշտոնակատարի պարտականությունները․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել, գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել պաշտոնակատարի պարտականությունները:
Այս մասին երեկ հայտնել է ՈԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Իր հերթին նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ գխավոր քարտուղարի մասին որոշում կկայացվի Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: Որոշումը կկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից համատեղ: Իսկ ՈԴ նախագահի օգնական Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության 3 տարբերակ, հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության իր ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի այդ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]