Հորդոր տնտեսվարողներին. կատարել Երևանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները
Մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարողներ ևս, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում:
Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը, մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները:
Երևանի քաղաքապետարան