ԿԸՀ-ն խոշոր գումարներ Է ծախսում ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավական խոշոր գումարներ Է ծախսել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների համար։ Օրինակ, 39 միլիոն 6 հազար դրամի համակարգիչներ ու հարակից աքսեսուարներ է գնել։
ԿԸՀ-ն նաև 10 մլն դրամով «Սադոյան» ընկերությանը պատվիրել է ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրեր մշակել ու ներդնել, 8 մլն դրամով եռատեղ երկարացման լարեր է գնել։ ԿԸՀ-ից մեկնաբանեցին, որ նոր Ընտրական օրենսգրքի պահանջները մեծացրել են աշխատանքի ծավալները, և առկա հնարավորությունները չէին բավարարում դրանք ապահովելու համար։ ԿԸՀ-ն այժմ պետք է մուտքագրի կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալները կամ ընտրություններից հետո սկանավորի ընտրողների ցուցակները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]