3869 դիտում
12:54 08-11-2018
Երևանում ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը)իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
16:45 11-08-2015
Երևանում ապամոնտաժվում են ապօրինի գովազդային ցուցանակները
2179 դիտում
14:28 27-07-2016
Ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային ցուցանակները
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան