211652_close_icon
views-count2148 դիտում article-date 10:35 08-11-2018

Գերմանիայում արգելվել է անհիմն պնդումներ տարա­ծել ՀՀ դեսպանի հասցեին․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Բեռլին երկրամասի դատա­րանը որոշում է կայացրել, ըստ որի՝ «Շպիգելին» և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարա­ծել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին: Խնդիրն այն է, որ վերը նշված պարբերականները համատեղ հետաքննություն են իրականացրել՝ հենվելով գերմանական իրավապահ մարմինների գաղտնի փաստաթղթերի վրա: Ըստ այդմ, երկար տարիներ Գերմանիայում գործել է հայկական մա­ֆիա, և այդ կառույցի հետ որոշակի կապեր է ունե­ցել նաև ՀՀ դեսպանը: Դատարանի արգելքը խախտելու համար պարբերականներին սպառնում է յուրաքանչյուր դեպքի համար մինչև 250.000 եվ­րոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր