1006 դիտում
16:02 11-01-2023
Հայաստանի վարչապետի մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել. Արցախի ԱԽ
Հայաստանի վարչապետի նախօրեին արած շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը, ասված է Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից», - նշված է այսօր Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ կայացած ԱԽ նիստի հայտարարության տեքստում:
Արցախի իշխանությունները ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը:
Անվտանգության խորհուրդը նաև Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին է անդրադարձել՝ շեշտելով, որ դրանք հերթական անգամ փաստում են, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում:
«Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով»,- հայտարարում են Արցախից:

Նմանատիպ նյութեր
1177 դիտում
10:35 05-12-2020
Հունաստանի և ԱՄԷ-ի միջև նոր ռազմական դաշինքը մտահոգություններ է առաջացրել Անկարայում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1246 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1129 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ