8723 դիտում
09:24 06-11-2018
Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ ընտրություններից հետո. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։
Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։
Ի դեպ, արդեն տարիներ անց՝ վտարանդիության մեջ գտնվող Վանոն հարցազրույց էր տվել միայն Նիկոլին, «ՀԺ»-ն էր տպագրում Վանոյի «Վիրտուալ Հայաստան» քաղաքական վերլուծությունների շարքը։ Սակայն վարչապետի հրաժարականի նախավերջին նիստի ժամանակ Արարատ Զուրաբյանի՝ Վանոյին վերաբերող հարցի երկար պատասխանի ժամանակ՝ Փաշինյանը գեթ մեկ անգամ չարտաբերեց Վանո Սիրադեղյան անուն-ազգանունը, ընդհանրապես, այդ խնդրին նա ոչ մի անգամ չի անդրադարձել։ Չնայած ասում են՝ ընտրություններից հետո, թերևս, Վանոն վերադառնա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8797 դիտում
09:59 17-05-2018
Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. ինչ է մեկնաբանում ազգականը «Ժողովուրդ»
Այս բաժնից
604 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
541 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»