Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. ինչ է մեկնաբանում ազգականը «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համաժողովրդական շարժման հաղթանակից և Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին:
ԱԺ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սիրադեղյանի քրոջ դուստրը՝ երգչուհի Գաբի Գալոյանը, Սիրադեղյանի վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է: Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարևորը ժողովրդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]