Հայրապետական մաղթանք Մայր Աթոռում՝ կաթողիկոսի գահակալության 19-րդ տարեդարձի առթիվ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 4-ին, կատարվել է Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի գահակալության 19-րդ տարեդարձի առթիվ։
Մայր աթոռում տեղի ունեցած պատարագին և այնուհետ հայրապետական մաղթանքին ներկա են գտնվել Վաղարապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ 1999թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում: