3169 դիտում
23:47 03-11-2018
Մարգարիտա Գասպարյանը պարտվեց Մումբայի մրցաշարի կիսաեզրափակչում
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանին չի հաջողվել դուրս գալ Մումբայի (Հնդկաստան) մրցաշարի եզրափակիչ։ «Չելենջեր» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում Գասպարյանը երկու սեթում զիջել է Թայլանդի ներկայացուցիչ Լուկսիկա Կումկխումին։
1 ժամ 10 րոպե տևած հանդիպման ընթացքում Գասպարյանի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից, իսկ Կումկխումի ակտիվում՝ 1 էյս, 3 սխալ մատուցման ժամանակ, 6 բրեյք՝ 9 հնարավորից։ Սա թենիսիստուհիների առաջին հանդիպումն էր։
Մումբայի մրցաշարի եզրափակչում Կումկխումը խաղալու է Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ թենիսիստուհու՝ Իրինա Խրոմաչյովայի հետ։
Հավելենք, որ 125 հազար դոլար մրցանակային գումարով մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 4-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնուհին Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն է։
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
18:13 02-08-2015
Մարգարիտա Գասպարյանը` Բաքվի թենիսի WTA մրցաշարի հաղթող. տեսանյութ
1162 դիտում
14:51 15-02-2024
Արոնյանը Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է Կարուանային. ArmSport.am
2234 դիտում
21:54 07-10-2021
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ Նորայր Հախոյանը պարտվեց կիսաեզրափակչում
Այս բաժնից
2431 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2632 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2665 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ