Իսպանիայում բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող ավազակախումբ է վնասազերծվել
Իսպանիայում վնասազերծվել է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորում։ Հայտնել է երկրի Ազգային ոստիկանությունը, տեղեկացնում է ria.ru-ն:
Խմբավորման անդամներն զբաղվել են քարտերի կեղծմամբ: 19 մարդ է ձերբակալվել Մադրիդում, ասած է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Խմբավորման պարագլուխը եղել է մեկը, որն ավելի վաղ դատապարտվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար: Ընդհանուր առմամբ խմբավորումը փորձել է 5 միլիոն եվրո հափշտակել բանկոմատների է առևտրական կետերի միջոցով, սակայն հաջողվել է գողանալ ընդամենը 500 հազար եվրո:
Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ինչպես Իսպանիայի, այնպես էլ արտասահմանի բանկերի 20 հազար քարտերի տվյալներ: