1714 դիտում
23:22 04-02-2021
Այսուհետ նախատեսվում է արցախցիներին աջակցության գումարները տրամադրել բանկային քարտերի միջոցով
Առաջիկայում նախատեսվող սոցիալական ծրագրերից առավել մատչելի կարգով օգտվելու նպատակով նախատեսվում է աջակցության գումարները տրամադրվել բանկային քարտերի միջոցով։
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հորդորում է արցախցիներին քարտ ձեռք բերել նախընտրած բանկից։
«Դա հնարավորություն կտա խուսափել Արցախփոստում առկա հերթերից, ինչպես նաև ամեն ամիս աջակցությունը ստանալ քարտի միջոցով՝ առանց լրացուցիչ դիմում գրելու։
Այն քաղաքացիները, ովքեր չունեն բանկային քարտեր, խնդրում ենք ցանկացած բանկից ստանալ քարտ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Երեխաներին տրվող աջակցությունը կփոխանցվի ծնողի բանկային քարտին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
19399 դիտում
20:47 23-12-2017
Քաղաքացիների բանկային քարտերի տվյալներով գնումներ կատարողը հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1162 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար