211652_close_icon
views-count2023 դիտում article-date 17:53 03-11-2018

ՀՀ և ԱՀ ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ստեփանակերտում

Ոստիկանության Գորիսի բաժնի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 9 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոմիկ Թ.-ին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր