211652_close_icon
views-count4164 դիտում article-date 14:47 03-11-2018

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ [img]http://st0.shamshyan.com/editor/024046800154123999698127.jpg[/img] Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: [img]http://st0.shamshyan.com/editor/0542188001541239982165945.jpg[/img]

Նմանատիպ նյութեր