Արել ենք առավելագույնը հայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման ու Հայաստանի շահի սպասարկման համար. Միքայել Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար։ Սուրբ Աթոռում առաքելությունն ավարտող ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/mikayel.minasyan.9/posts/1856454214409651]էջում[/url], նաև կից ներկայացրել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հնգամյա աշխատանքի մասին պատմող համառոտ ֆիլմ։
«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,
Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար:
Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ:
Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:
Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»: