211652_close_icon
views-count2564 դիտում article-date 20:12 02-11-2018

Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Լիբանան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր: UNIFIL առաքելությանը մասնակցող ուժերի ռազմաբազայում պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է հայկական զորախմբի հրամանատար, մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը։ Զինվորական արարողակարգով հայկական պատվիրակությանը ողջունել է ռազմաբազայի փոխհրամանատար Իմռան Ռհիզան։ Դավիթ Տոնոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ռազմաբազայի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ռազմաբազայի հյուրերի մատյանում։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է հայ խաղաղապահների պատասխանատվության տարածք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր